«Հայկական բնապահպանական ճակատ»-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Լիդիանի նոր պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակներն ապամոնտաժել է՝ փոխարենը իրենցը տեղադրելով:

«Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում:

Հիմա ամբողջ Հայաստանից մոբիլիզացիա է անհրաժեշտ: Խնդրում ենք, հրատապ եկեք Գնդեվազ գյուղի մոտի Ամուլսարի II դիմադրական կետի մոտ: Մեր ներկայությունը կարող է բառի բուն իմաստով կյանքեր փրկել: Խաղաղ, ոչ բռնի պայքարի շնորհիվ այս խնդիրը վերջապես պետք է դրական հանգուցալուծում ստանա: Պետք է կանխել որևէ բռնության հնարավորություն։ Սա վճռորոշ պահ է:

Նաև կոչ ենք անում Երևանում ՀՀ կառավարության, Շրջակա միջավայրի նախարարության, ԱԺ-ի շենքերի մոտ գնալ և պահանջել, որ ձեռքերը ծալած չնստեն: Պատգամավորներն այսօր պիտի լինեն այնտեղ և պաշտպանեն քաղաքացիների անվտանգությունը:

Լիդիանի ունեցած ՇՄԱԳ թույլտվությունը պետք է վերջապես ուժը կորցրած ճանաչվի՝ առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հաստատված աղաղակող բազմաթիվ փաստերի հիման վրա»,- մասնավորապես ասվում է ՀԲՃ-ի հայտարարությունում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest