Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 291 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38,841-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 977 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 977-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 560 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29․557 փաստացի բուժվողներինը՝ 8307 (մեկ օրում ավելացել է 280-ով): Մեկ օրում թեստավորվել է 1920 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 165656 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest