Հայաստանում հուլիսի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 354 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսի 38550 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 163736, վերջին մեկ օրում` 1982 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 8587 պացիենտ, պակասել է 290-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 28997  անձ` վերջին մեկ օրում 631 անձ:

Ընդհանուր առմամբ, 738 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):

Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 228։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest