Այսօր ԲՈՒՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հավաքվել էին ԿԳՄՍՆ-ի դիմաց՝ պահանջում են բարձր միավորներ ստացած դիմորդների համար բուհերում լրացուցիչ տեղեր հատկացնել և հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ:

Նախարարը, սակայն, այդպես էլ հանդիպման չիջավ, որից հետո ցուցարարները փակեցին փողոցն ու նստացույց սկսեցին:

«Հաղթելու ենք» կոչերով դիմորդներն ու նրանց ծնողները 1 րոպե կանգնեցին Կառավարության շենքի դիմաց եւ ծափահարեցին. «Կառավարությունը պետք է լսի մեր ձայնը»:

Արդյունքում, կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակցի:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ այսօր բուհ չընդունված ուսանողների և նրանց ծնողնեերի բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել 2 անձ։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ կապված բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։

Ընդունելության քննություններում բարձր գնահատականներ ստացած ու այդպես էլ որևէ ԲՈւՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են բողոքել: Այս տարի 739 դիմորդ անցողիկ շեմը հաղթահարել՝ ու ԲՈւՀ չի ընդունվել, նրանց մեջ նաև 17-18-19 միավոր հավաքածներ են:

Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ 2020 թվականի բուհական ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11.979 դիմորդ։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Միասնական քննություններին մասնակցել է 11.648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9.372 դիմորդ, որից հիմնական փուլով բուհեր է ընդունվել 8.706 դիտորդ։ Սրանում ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները»,- ներիկայացրել է նա

Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ թափուր տեղերի համար երեկ ավարտված մրցույթի արդյունքներով բուհեր է ընդունվել 472 դիմորդ, չի ընդունվել՝ 49-ը։ «Արդյունքում ստացվում է, որ շուրջ 12 հազար դիմորդներից դրական գնահատական ստացած և բուհեր չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբերին հեռակա ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականները, դիմել բուհեր»։։

Ինչ վերաբերում է միասնական քննությունների ժամանակ բարձր միավորներ ստացած, բայց բուհ չընդունված ուսանողների խնդրին, Արայիկ Հարությունյանը նշեց․ «Այս ընթացքում աղմուկ հանած գերազանց ստացած դիմորդների հարցն էր քննարկվում, որ 18 և ավելի միավոր են ստացել և չեն ընդունվել։ Այստեղ էլ լուծում ենք գտել։ Տեղեկացնում եմ, որ այս տարի միասնական քննությունների արդյունքում գերազանց՝ 18 և ավելի միավոր ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ։ Ըստ էության՝ 6-ից արձագանքել է 4 դիմորդ»,- ասել է նա։

Այնուամենայնիվ ԿԳՄՍ նախարարի նշված ատրբերակը ոչ արդյունավետ է, ինչի արդյունքույմ դիմորդները շարունաիկում են իրենց բողոքի ակիցիաներն իրականացնել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest