Ինչպես տեղեկացրեց Պաշտպանության նախարարությունը հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ):

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում: Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest