Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 14 միլիոնը:

Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը  14,664,740 է, որից  609,291 -ը մահացել է,   8,748,224 -ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում    5,247,595  է, որից     59,630    մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա  3,898,550   վարակման դեպք, որից    143,289  -ը մահացել է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա    2,099,896   վարակակիր, որից   79,533 -ը մահացել է, երրորդում՝ Հնդկաստանը՝  1,119,412 , որոնցից 27,514 -ը մահացել է, չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝    777,486   վարակակիր, որից   12,427   մահացել է:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակման 591 դեպք է գրանցել: Նոր դեպքերի թիվը 13.7 տոկոսվ ավելի քիչ է, քան երկու շաբաթ առաջ: Նշվում է, որ վարակվողների 51.6 տոկոսը 18-45 տարեկան մարդիկ են, ևս 27.9 տոկոսը՝ 46-65 տարեկան, իսկ 8.5 տոկոսը՝ 66-79, ևս 3.7 տոկոսի տարիքը գերազանցում է 80-ը: Նոր հիվանդների 8.3 տոկոսը երեխաներ են: Բոլոր հիվանդներն ու նրանց հետ շփում ունեցած մարդիկ գտնվում են բժշկական վերահսկողության տակ:  

Մեծ Բրիտանիան 10-րդն է՝    294,792  վարակակիր, որից  45,300 -ը մահացել է:  Իսպանյան այժ 9-րդ տեղում է, երկրում կա  307,335  վարակակիր, որոնցից   28,420-ը մահացել է։

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 26-րդ տեղում: Այստեղ վարակի  22  նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը    83,682  է, որից ապաքինվել է   78,799 -ը: Մահերի թիվը կազմում է  4,634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման  27,521  դեպք, մահացել է՝ 354 վարակակիր, ապաքինվել՝   18,967 -ը։

Թուրիքայում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման  219,641  դեպք, մահացել է  5,491  վարակակիր, ապաքինվել է   113,556 վարակակիր։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է   1,039  -ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք: Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 905։ 

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 104 դեպք: Այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսի   34,981   դեպք։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 23,502: Մահվան դեպքերի թիվը  650 է։

Այսօրվանից Ֆրանսիայում փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դառնում: Կորոնավիրուսի երկրորդ ալիքի վախի պատճառով երկրում խստացվել են սահմանափակումները: Դիմակ կրելը պարտադիր է բոլոր փակ հասարակական վայրերում` ներառյալ երկաթուղային կայարանները և օդանավակայանները, բանկերը և փոստային բաժանմունքները, խանութները և տաճարները: Խախտողներին սպառնում է 135 եվրո տուգանք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ զանգվածային պատվաստման հավանական ժամկետը, գրում է dw.com կայքը:

ԱՀԿ-ն հիշեցրել է, որ ներկայում կլինիկական փորձարկման փուլում է ավելի քան 20 պատվաստանյութ, իսկ ինչ վերաբերում է զանգվածային պատվաստմանը, ապա այն կարող է սկսվել արդեն հաջորդ տարվա կեսին: Այս մասին հայտնել է ԱՀԿ փոխնախագահ Սումիա Սվամինաթանը:

Նա հույս է հայտնել է, որ ներկայում փորձարկվող պատվաստանյութերից որոշներն արդյունք կտան:

Մասնագետը նաև անդրադարձել է ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմում հակամարմինների անհետացման հարցին՝ նշելով, որ դա դեռևս ձեռքբերովի իմունիտետի լիակատար բացակայության ապացույց չէ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest