Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 14 միլիոնը:
Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը 14,664,740 է, որից 609,291 -ը մահացել է, 8,748,224 -ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,247,595 է, որից 59,630 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 3,898,550 վարակման դեպք, որից 143,289 -ը մահացել է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա 2,099,896 վարակակիր, որից 79,533 -ը մահացել է, երրորդում՝ Հնդկաստանը՝ 1,119,412 , որոնցից 27,514 -ը մահացել է, չորրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 777,486 վարակակիր, որից 12,427 մահացել է:
Մոսկվայում կորոնավիրուսով վարակման 591 դեպք է գրանցել: Նոր դեպքերի թիվը 13.7 տոկոսվ ավելի քիչ է, քան երկու շաբաթ առաջ: Նշվում է, որ վարակվողների 51.6 տոկոսը 18-45 տարեկան մարդիկ են, ևս 27.9 տոկոսը՝ 46-65 տարեկան, իսկ 8.5 տոկոսը՝ 66-79, ևս 3.7 տոկոսի տարիքը գերազանցում է 80-ը: Նոր հիվանդների 8.3 տոկոսը երեխաներ են: Բոլոր հիվանդներն ու նրանց հետ շփում ունեցած մարդիկ գտնվում են բժշկական վերահսկողության տակ:
Մեծ Բրիտանիան 10-րդն է՝ 294,792 վարակակիր, որից 45,300 -ը մահացել է: Իսպանյան այժ 9-րդ տեղում է, երկրում կա 307,335 վարակակիր, որոնցից 28,420-ը մահացել է։
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 26-րդ տեղում: Այստեղ վարակի 22 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83,682 է, որից ապաքինվել է 78,799 -ը: Մահերի թիվը կազմում է 4,634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 27,521 դեպք, մահացել է՝ 354 վարակակիր, ապաքինվել՝ 18,967 -ը։
Թուրիքայում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 219,641 դեպք, մահացել է 5,491 վարակակիր, ապաքինվել է 113,556 վարակակիր։
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1,039 -ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք: Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 905։
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 104 դեպք: Այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսի 34,981 դեպք։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 23,502: Մահվան դեպքերի թիվը 650 է։
Այսօրվանից Ֆրանսիայում փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դառնում: Կորոնավիրուսի երկրորդ ալիքի վախի պատճառով երկրում խստացվել են սահմանափակումները: Դիմակ կրելը պարտադիր է բոլոր փակ հասարակական վայրերում` ներառյալ երկաթուղային կայարանները և օդանավակայանները, բանկերը և փոստային բաժանմունքները, խանութները և տաճարները: Խախտողներին սպառնում է 135 եվրո տուգանք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ զանգվածային պատվաստման հավանական ժամկետը, գրում է dw.com կայքը:
ԱՀԿ-ն հիշեցրել է, որ ներկայում կլինիկական փորձարկման փուլում է ավելի քան 20 պատվաստանյութ, իսկ ինչ վերաբերում է զանգվածային պատվաստմանը, ապա այն կարող է սկսվել արդեն հաջորդ տարվա կեսին: Այս մասին հայտնել է ԱՀԿ փոխնախագահ Սումիա Սվամինաթանը:
Նա հույս է հայտնել է, որ ներկայում փորձարկվող պատվաստանյութերից որոշներն արդյունք կտան:
Մասնագետը նաև անդրադարձել է ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմում հակամարմինների անհետացման հարցին՝ նշելով, որ դա դեռևս ձեռքբերովի իմունիտետի լիակատար բացակայության ապացույց չէ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: