Կառավարությունը առաջարկում է արտակարգ դրության ժամկետը երկարացնել մինչև օգոտսոսի 12-ը, որն արդեն չորրորդ անգամն է: Նախագծում նշվում է, որ Արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը դեռևս շարունակվում են պահպանվել։

«Այսպիսով նախատեսվում է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ։ Սա արդեն 4-րդ երկարաձգումն է», — ասաց Ռուստամ Բադասյանը։

Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծում հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևը։ «Մասնավորապես՝ սահմանվել է, որ այն տրվում է բանավոր, հասցեատիրոջ պահանջով ենթակա է նաև գրավոր ձևակերպման:

Բացառություն է նախատեսվել ինքնամեկսացման կարգի խախտման դեպքում, երբ անձը ցուցումներին համապատասխան այցելում է՝ բուժհաստատություններ՝ ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բացի արտակարգ դրության ռեժիմից, օրենսդրությունում այլ արդյունավետ գործիքակազմ չունենք և եթե չերկարացնեն, ապա հակահամաճարակային միջոցառումների համակարգը դե յուրե իրենց ուժը կորցրած կլինի: «Մյուս կողմից հասկանում ենք, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ և պետք էլ չէ և այս ըթնացքում որոշում ունենք, որ օրենսդրական փաթեթ մշակենք, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմով, որը ավելի թեթև կլինի»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այսօր ԱԺ հատուկ նիստ է հրավիրվելու այս հարցի հետ կապված։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest