Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստուիմ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ այսօրվա նիստին պետք է լիներ նաեւ փոխնախարար Գաբրիել Բալայանը.

«Ինքը հիվանդ է, հարգելի, տեղյակ եք: Առողջություն մաղթենք մեր գործընկերոջը: Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է ոնց որ թե: Հաջող նաեւ ընթացք ունենք, առողջացածները գնալով շատանում են և դա ազգային իմունիտետի ավելացման հնարավորություն է տալիս: Կորոնավիրուսի ընթացքն ամբողջ աշխարհում նույն տրամաբանության շրջանակներում է»,-ասաց նա:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է:

«Գաբրիել Բալայանը շփում է ունեցել վարակակրի հետ եւ այդ պատճառով մեկուսացել է, սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է և շարունակում է հեռավար կապի միջոցով իրականացնել իր գործառույթների զգալի մասը»,-հայտնել էր ՊՆ մամուլի խոսնակը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest