Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 523 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 065-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 453 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 149 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 5215 է, ընդհանուր առողջացածներինը՝ 14 563, փաստացի բուժվողներինը՝ 10 900 (մեկ օրում ավելացել է 4-ով): Մեկ օրում թեստավորվել է 1821 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 113 665 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest