Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էնֆիաջյանը։

«Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որեւէ անհանգստացնող գանգատ չունեմ»,- գրել է նա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest