Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 9 միլիոնը:

Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը  9,067,906 է, որից  471,042-ը մահացել է,  4,850,752 -ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում  3,746,112   է, որից  54,745  մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

ԱՀԿ-ն մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցել աշխարհում՝ 183 000, Բրազիլիայում՝ 55 000, ԱՄՆ-ում՝ 37 000, Հնդկաստանում՝ 15 000: Բրազիլիայում համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 50,5 հազարը, ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը գրեթե 120 000 է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,356,715 վարակման դեպք, որից  122,248 -ը մահացել է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա  1,086,990  վարակակիր, որից  50,659-ը մահացել է, երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝  592,280  վարակակիր, որից  8,206  մահացել է, չորրորդում՝ Հնդկաստանը՝  426,910  վարակակիր, որից 13,703-ը մահացել է, հինգերորդում՝ Մեծ Բրիտանիան՝  304,331  վարակակիր, որից 42,632-ը մահացել է: 

Եվրոպայում կյանքը վերադառնում է բնականոն հուն, ԵՄ երկրներն ավելի ու ավելի են մեղմացնում կարանտինային միջոցառումները: Գերմանիայում նոր բռնկումներ են գրանցվել ծերանոցներում և հիվանդանոցներում, փախստականների համար նախատեսված հաստատություններում, մսի վերամշակման գործարաններում, սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների շրջանում:

Իսպանիան հանել է արտակարգ դրությունը, որը գործում էր 3 ամիս, և սահմանները բացել եվրոպական երկրների մեծ մասից այցելուների համար: ԵՄ, Շենգենի գոտու երկրներից և Մեծ Բրիտանիայից ժամանած անձինք այլևս ստիպված չեն լինի 2 շաբաթ ինքնամեկուսանալ, դեռ պարտադիր է 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակներ կրելը խանութներում և հասարակական տրանսպորտում: Չափվելու է ժամանողների ջերմությունը, զբոսաշրջիկներից կպահանջվի նաև տեղեկացնել՝ հիվանդացե՞լ են COVID-19-ով, թե՞ ոչ, ու թողնել կոնտակտային տվյալներ:

Արդեն երեք օր է՝ Իրանը հայտնում է COVID-19- ից 100 մարդու մահվան մասին, անցած օրը հայտնաբերվել է վարակի 2 368 նոր դեպք: Մայիսի սկզբին Իրանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացության մակարդակը նվազել էր, բայց վերջին մի քանի շաբաթներին նորից սկսել է աճել:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 21-րդ տեղում: Այստեղ վարակի 18 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը  83,396 է, որից ապաքինվել է  78,413 -ը: Մահերի թիվը կազմում է  4,634 : Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 12,729 դեպք, մահացել է՝ 154 վարակակիր։

Թուրիքայում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 187,685 դեպք, մահացել է 4,950 վարակակիր։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 879-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 14 մարդ:

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 908 դեպք։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 761: Մահվան դեպքերի թիվը 14 է։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք: Այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսի 20,588 դեպք։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 9,131: Մահվան դեպքերի թիվը 360 է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest