Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 9 միլիոնը:
Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը 9,067,906 է, որից 471,042-ը մահացել է, 4,850,752 -ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,746,112 է, որից 54,745 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
ԱՀԿ-ն մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցել աշխարհում՝ 183 000, Բրազիլիայում՝ 55 000, ԱՄՆ-ում՝ 37 000, Հնդկաստանում՝ 15 000: Բրազիլիայում համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 50,5 հազարը, ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը գրեթե 120 000 է:
Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,356,715 վարակման դեպք, որից 122,248 -ը մահացել է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա 1,086,990 վարակակիր, որից 50,659-ը մահացել է, երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 592,280 վարակակիր, որից 8,206 մահացել է, չորրորդում՝ Հնդկաստանը՝ 426,910 վարակակիր, որից 13,703-ը մահացել է, հինգերորդում՝ Մեծ Բրիտանիան՝ 304,331 վարակակիր, որից 42,632-ը մահացել է:
Եվրոպայում կյանքը վերադառնում է բնականոն հուն, ԵՄ երկրներն ավելի ու ավելի են մեղմացնում կարանտինային միջոցառումները: Գերմանիայում նոր բռնկումներ են գրանցվել ծերանոցներում և հիվանդանոցներում, փախստականների համար նախատեսված հաստատություններում, մսի վերամշակման գործարաններում, սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների շրջանում:
Իսպանիան հանել է արտակարգ դրությունը, որը գործում էր 3 ամիս, և սահմանները բացել եվրոպական երկրների մեծ մասից այցելուների համար: ԵՄ, Շենգենի գոտու երկրներից և Մեծ Բրիտանիայից ժամանած անձինք այլևս ստիպված չեն լինի 2 շաբաթ ինքնամեկուսանալ, դեռ պարտադիր է 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակներ կրելը խանութներում և հասարակական տրանսպորտում: Չափվելու է ժամանողների ջերմությունը, զբոսաշրջիկներից կպահանջվի նաև տեղեկացնել՝ հիվանդացե՞լ են COVID-19-ով, թե՞ ոչ, ու թողնել կոնտակտային տվյալներ:
Արդեն երեք օր է՝ Իրանը հայտնում է COVID-19- ից 100 մարդու մահվան մասին, անցած օրը հայտնաբերվել է վարակի 2 368 նոր դեպք: Մայիսի սկզբին Իրանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացության մակարդակը նվազել էր, բայց վերջին մի քանի շաբաթներին նորից սկսել է աճել:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 21-րդ տեղում: Այստեղ վարակի 18 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83,396 է, որից ապաքինվել է 78,413 -ը: Մահերի թիվը կազմում է 4,634 : Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 12,729 դեպք, մահացել է՝ 154 վարակակիր։
Թուրիքայում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 187,685 դեպք, մահացել է 4,950 վարակակիր։
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 879-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 14 մարդ:
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 908 դեպք։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 761: Մահվան դեպքերի թիվը 14 է։
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք: Այս պահի դրությամբ հաստատված է կորոնավիրուսի 20,588 դեպք։ Ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 9,131: Մահվան դեպքերի թիվը 360 է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: