Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 8 միլիոնը:

Ըստ worldometers տվյալների՝ այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը 8 013 919 է, որից 435 988 -ը մահացել է, 4 137 545 -ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3 440 386  է, որից 54 461  մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,162,228 վարակման դեպք, որից 117,858-ը մահացել է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա 867,882 վարակակիր, որից 43,389-ը մահացել է, երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 537,210 վարակակիր, որից 7,091 մահացել է, չորրորդում՝ Հնդկաստանը՝ 332,783 վարակակիր, որից 9,523-ը մահացել է, հինգերորդում՝ Մեծ Բրիտանիան՝ 295,889 վարակակիր, որից 41,698-ը մահացել է: 

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 19-րդ տեղում: Այստեղ վարակի 49 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը  83,181  է, որից ապաքինվել է  78,370 -ը: Մահերի թիվը կազմում է  4,634 : Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Ադրբեջանում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 9,957 դեպք, մահացել է՝ 119 վարակակիր։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 879-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 14 մարդ:

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք: Այս մասին նոր դեպք, տեղեկությունը՝ վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ կայքում ՝ stopcov.ge: Ըստ կայքի, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 879 դեպք: Առողջացել է ևս 1 անձ և ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 704: Մահվան դեպքերի թիվը 14 է։

Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17064-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 285 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 94 է: Մեկ օրում առողջացածների թիվը 62 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6276, փաստացի բուժվողներինը՝   10409 (մեկ օրում ավելացել է 316-ով): Մեկ օրում թեստավորվել է 1276 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 83600 քաղաքացի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest