«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի հարակից այգուց բերման է ենթարկել դիմակը չկրելու պատճառով։ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտնեց նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը։

«Ինձ ընդմիջման ժամանակ զեկուցեցին, որ այս ժամանակահատվածում Պավլիկ Մանուկյանը դատարանի շենքից դուրս գալուց և հարակից այգում գտնվելու ժամանակ դիմակ չկրելու պատճառով արժանացել է ծառայություն իրականացնող ոստիկանների դիտողությանը։ Չկատարելով վերջինների պահանջները՝  բերման է ենթարկել Ոստիկանության բաժին։ Ինձ բանավոր ընդամենն այսքանն են զեկուցել, մանրամասներից տեղյակ չեմ»,- հայտնեց դատավորը։

Դատական այսօրվա նիստը հետաձգվեց գործով ամբաստանյալի բացակայության պատճառով։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest