«Ես չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի ասածները պետք է մեկնաբանեմ»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ դատավոր Վահե Գրիգորյանը չի ներկայանում աշխատանքի, ստանում է ամբողջական աշխատավարձ։

Դիտարկմանը, թե արդյոք ինքը վստահ է, որ ՍԴ խնդիրը ԱԺ-ում կստացվի լուծել, և եթե ընդդիմադիր ուժերը չմիանան իշխող ուժը կկարողանա քննարկել, Բադասյանը պատասխանեց, որ վստահ է, որ ԱԺ կազմով հնարավոր է լուծում գտնել։

«Մեկ կամ 2 քայլով ՀՀ արդարադատության համակարգում պետք չի միանգամից արդյունքների սպասել, արդարադատության համակարգում խորքային բարեփոխումները բազմակի գործողություններ ենթադրող պրոցես է, բայց սա անհրաժեշտ ու պարտադիր նախապայման է առաջ շարժվելու, ինչու, որովհետև ունենք Սահմանադրական դատարանի մոդել՝ մոդել, որը չի իրացվել, ընդ որում, այնպիսի անցումային դրույթ է Սահմանադրության տեքստում ներառվել, որը որ չի ապահովում այդ մոդելի կյանքի կոչումը»,- ասաց Բադասյանը։

Նրա խոսքով՝ կունենանք ավելի հավասարակշռված ՍԴ տարբեր՝ Սահմանադրական մարմինների մասնակցությամբ առաջադրված և ընտրված թեկնածուներով և սա կյանքի կկոչի այն մոդելը, որը 2015 թվականի սահմանադրության փոփոխություններով նախատեսված է եղել, կամ մեկնարկը կտրվի այդ փոփոխություններն ավելի արագ պրակտիկայում կյանքի կոչելու համար։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest