Պավլիկ Մանուկյանը բերման է ենթարկվել

0
76
«Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Պավլիկ Մանուկյանը. Լուսանկարը՝ Sputnik Armenia-ի

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի հարակից այգուց բերման է ենթարկել դիմակը չկրելու պատճառով։ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտնեց նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը։

«Ինձ ընդմիջման ժամանակ զեկուցեցին, որ այս ժամանակահատվածում Պավլիկ Մանուկյանը դատարանի շենքից դուրս գալուց և հարակից այգում գտնվելու ժամանակ դիմակ չկրելու պատճառով արժանացել է ծառայություն իրականացնող ոստիկանների դիտողությանը։ Չկատարելով վերջինների պահանջները՝  բերման է ենթարկել Ոստիկանության բաժին։ Ինձ բանավոր ընդամենն այսքանն են զեկուցել, մանրամասներից տեղյակ չեմ»,- հայտնեց դատավորը։

Դատական այսօրվա նիստը հետաձգվեց գործով ամբաստանյալի բացակայության պատճառով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here