ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանը բացասական է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի հայրենակիցներ.

Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երեկ:

Իհարկե, մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք եւ ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest