Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից, Էդուարդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակելու մասին: Ձեզ ենք ներկայացնում վերջիններիս փոխարեն նշանակված պաշտոնյաների տվյալները։

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազայան

Վահե Ղազարյանը ծնվել է 1974թ. հունիսի 15-ին, Իջևան քաղաքում:

1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 2009-ին՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Ծառայել է Զինված ուժերում։ 2003-2004 թվականներին Ոստիկանության Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ է աշխատել, 2005-2007 թվականներին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր է եղել, 2007-2008 թվականներին՝ ավագ օպերլիազոր։

Վահե Ղազարյանը 2009-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի, իսկ 2012-2016 թվականներին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալի պաշտոնները։

2016-2018 թվականներին Ղազարյանն զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնը, ապա 2018-ից 2019 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

Անցած տարի մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում։ Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ

Ծնվել է 1970թ. հունվարի 6-ին Իջևան քաղաքում:

1976-1985թթ. սովորել է Իջևանի N5 միջնակարգ դպրոցում:

1985-1986թթ. սովորել և ավարտել է ք.Երևանի N147 միջնակարգ դպրոցը:

1988-1990թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող:

1990-1993թթ. մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը:

1996-1997թթ. սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ:

1998-2001թթ. սովորել և ոսկե մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:

2008-2010թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

1993-2007թթ. զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:

2007-2008թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

2010-2012թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

ՀՀ Նախագահի 2012թ. ապրիլի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:

ՀՀ Նախագահի 2015թ. հունվարի 21-ի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

ՀՀ Նախագահի 2016թ. հուլիսի 7-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:

Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը և զորամիավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների, «ՀՀ զինված ուժերի 20 տարի» մեդալներով, ինչպես նաև ՀՀ Վարչապետի հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: 2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2013, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2015, ավարտել է Հայաստանի արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

2016, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2013-2014, աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ:

2016, աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազության դատախազ:

2016-2018, աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության դատախազ:

2018 հունիսի 8-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ:

2018 հուլիսի 10-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ:

2019 փետրվարի 15-ից, աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ:

2019 մարտի 1-ից, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:

2019 ապրիլի 10-ից, աշխատել է ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:

2019 ապրիլի 25 — 2020 մայիսի 4, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար:

2020 մայիսի 4 — 2020 հունիսի 8, աշխատել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն:

2017 թվականին պարգևատրվել է գերատեսչական մեդալով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Pin It on Pinterest