Սպանված կապիտանի գործը փակել են. ռազմական ոստիկանների վրեժի վարկածը այդպես էլ չքննվեց

0
482

Մոտ 3 տարի առաջ Մեղրիի զորամասում առևղծվածային հանգամանքներում մահացավ ապրիլյան պատերազմի հերոս, հետախուզական վաշտի հրամանատար,  կապիտան, նախկինում հատուկ ջոկատային Անդրանիկ Մկրտչյանը Նա ծնունդով Ապարանից էր: 

Մահից առաջ նա սմս-հաղորդագրություն էր գրել ընկերուհուն, որ կես ժամից նորից կգրի ու չի գրել: Երեք տարի շարունակ զինդատախազությունն ու իններորդ կայազորային քննչականը կապիտանին ինքնասպան են ներկյացնում, քննություն վարելով քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության հասցնելը»,  մինչ օրս չնշելով ինքնասպանության որևէ պատճառ:

Համաձայն քրեական գործում առկա նյութերի, մասնավորապես կապիտան Մկրտչյանի դիակի դատաբժշկական եզրակացության, կրակոցը արձակվել է կզակի տակից, և գնդակը, անցնելով կապիտանի գլխի կարևորագույն օրգանների միջով, դուրս է եկել ծոծրակագագաթային հատվածից: Հետագայում ներկայացված գնդակի բջջաբանական ուսումնասիրությամբ /այն, ի դեպ, ոչ մի կերպ չէին ուզում կատարել, բայց ի վերջո տուժող կողմի համառ պնդումներով ու մեծ ուշացումով իրականացվեց — Ս.Ս./ այդ գնդակի վրա որևէ հյուսվածքի, այդ թվում նաև ուղեղանյութի բջիջներ չհայտնաբերվեցին: Սա վկայում է, որ գնակը հանցավոր կերպով փոխված է եղել: Կապիտանի հագուստը թաց էր, ձեռքը՝ եղել է ցեխոտված: Զենքի վրա չկան Անդրանիկի մատնահետքերը:

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին գործով քննությունը կասեցվել է ինքնասպանության դրդող անձի անհայտ լինելու հիմքով:  «Լրագրողներ հանուն մարդու իրավուքների» կազմակերպության փաստաբան Խանում Մկրտչյանը, որը կապիտանի հարազատների շահերն է ներկայացնում, միջնորդել է քննչական մարմնին վերացնել կասեցման որոշումը, վերսկսել քննությունը, նշանակել մի շարք փորձաքննություններ, քանի որ կան բազմաթիվ փաստեր, որոնք հիմք են  տալիս կասկածելու, որ կապիտանին սպանել են:

Խանում Մկրտչյանն իր միջնորդության մեջ նշել է, որ Անդրանիկ Մկրտչյանի դեմքին, ստորին ծնոտի հրազենային  վնասվածքից բացի, հայտնաբերվել են դեմքի ձախ կեսի քերծվածքներ դեմքի ձախ կեսի /մեկ օրվա վաղեմության/ և կրծքավանդակի շրջանում /3-5 օրվա վաղեմության/, որոնք, ըստ դատաբժշկի, բութ առարկայի ներգործության հետքեր են:

Քննիչները չեն պարզել, թե ինչ հանգամանքներում է մահացածը ստացել այդ վնասվածքները: Մահից կարճ ժամանակ առաջ ճաշել է, բայց ստամոքսը, ըստ դատաբժշկի, դատարկ է եղել: Դատաբժիշկ Շավարշ Գևորգյանը այս հակասությունը բացատրել է այսպես. «Դա կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Մկրտչյանը գլխի շրջանում ստանար հուժկու հարված: Այդ դեպքում նրա մոտ կարող էր առաջանալ գլխապտույտ, սրտխառնոց և փսխում»: «Այսպիսով, դատաբժիշկը փաստել է, որ կապիտանը գլխի շրջանում ուժգին հարված է ստացել, և նախաքննության մարմինը պարտավոր էր պարզել, թե ինչ հանգամանքներում և ում կողմից է եղել հարվածը, սակայն չի պարզել», — ասում է փաստաբանը:

Անդրանիկի մայրը՝ Նարինե Մկրտչյանը, պատմել է Forrights.amին, որ մահից երեք ամիս առաջ, դեռ  Քանաքեռի զորամասի հատուկ նշանակության վաշտում ծառայության ընթացքում, որդին ընկերների գնացել է նշելու ապրիլյան պատերազմի հիշատակը, իսկ վերադառնալիս, մեքենան արագ քշելու պատճառով բերման է ենթարկվել ռազմական ոստիկանություն: Տղաներին  քաչալացրել են, որպես հանցագործների, և ապօրինաբար պահել են այնտեղ: Անդրանիկ Մկրտչյանն այս գործով նույնիսկ մեղադրյալի կարգավիճակ է ունեցել: Նրան պատրաստվում էին դատել, սակայն գործը հասա վ վերեւներ: Այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի միջամտությամբ նրան բաց թողեցին, որպես տույժ ծառայության ուղարկելով սահման: «Բայց Վովա Գասպարյանը կուլ չէր տվել, ասել էր՝ իրենք չեն մարսի», — հիշում է մահացածի մայրը: Այս դրվագով քննություն չի կատարվել:

Ըստ քննիչների, իր մահվան օրը՝ 2017 թվականի օգոստոսի 20-ին կապիտան Մկրտչյանը ընկերուհուն տեսնելուց հետո գնացել է Ագարակի սպայական հանրակացարան, որտեղ բնակվում էր, ընկերոջ հետ հաց է կերել իր սենյակում, հետո գնացել է զորամաս, վերցրել է զենքն ու ինքնասպան եղել իր աշխատասենյակում: Գրպանում գտել են գրություն, որտեղ գրված է եղել. «Ոչ մեկի պետք չէ մեղադրել ու մեղավորներ փնտրել, ես գիտակցել եմ ինչ եմ արել»:

Տուժոողի իրավահաջորդի ներկայացուցիչները կրկնակի փորձաքննություն պահանջելով, ապացուցել են, որ գրությունից բացի կա դրա սևագիրը՝ մի թուղթ, որի վրա վերարտադրված են եղել կապիտանի ձեռագրի առանձին մասնիկներ ու գրության տեքստում օգտագործված բառեր: Տուժողի իրավահաջորդները եկել են եզրակացության, որ ինչ-որ մեկը փորձել է այդ սևագրում վերարտադրել Անդրանիկ Մկրտչյանի ձեռագիրը, այն կեղծելուց առաջ վարժություններ է կատարել, մոռանալով և թողնելով սևագիրը դեպքի վայրում: 

Դատախազության բացատրությունը զավեշտալի է. գրառումները իրեղեն ապացույց հանդիսացող թղթի վրա արել է փորձագետը քննիչի թույլտվությամբ:

Անդրանիկի հարազատները գտնում են, որ գրողը իրենց որդին չէ, քանի որ ձեռագիրը նման չի Անդրանիկի ձեռագրին: Նրանք չեն համակերպվում քննիչների առաջ քաշած վարկածի հետ, հետևեողականորեն պայքարելով կապիտանի մահվան առեղծվածը բացահայտելու համար:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here