Այսօր ընթացավ մասնագիտական քննարկում, որի նպատակն է հասարակությանը տալ ճիշտ ու գիտական հաստատված տեղեկատվություն, կոտրել տարածված ստերը, միֆերը Covid-19-ի մասին։

«Մասնագիտական քննարկումը Covid-19-ի մասին ունի գեթ մեկ ու շատ կարևոր ՆՊԱՏԱԿ՝ Մեր Հասարակությանը տալ ճիշտ ու գիտական հաստատված տեղեկատվություն, կոտրել տարածված ստերը, միֆերը Covid-19-ի մասին։ Խնդրում եմ, լսեք Մասնագետներին, հետևեք նրանք խորհուրդներին ու կօգնեք մեր Կոլեգաներին՝ Բժիշկներին, հաղթել այս չարիքին՝ Covid-19-ին։Հավատացեք, եթե չաշխատեք, չօգենք մեզ՝ կուենանք վտանգավոր ու ծանր հետևանքներ և կվտանգենք Յուրաքանչյուրիս առողջությունը»,- Այս մասին ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Եթե դիմակի կրումը իսկապես օգնում է կանխել, որ մարդը կորոնավիրուսով չհիվանդանա, ինչպե՞ս եք պատկերացնում կոլեկտիվ իմունիտետի ձևավորման հարցը»,-ահա այսպիսի հարց հնչեց Պետական բժշկական համալսարանի կազմակերպած քննարկման ժամանակ, որին համալսարանի  ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, ԲԳԹ. պրոֆեսոր Վիգեն Ասոյանն ասաց, որ դիմակ կրելն ու կանոններին հետևելը ճիշտ է․

«Հետաքրքիր հարց է, ուղղակի  եթե այդ տրամաբանությամբ մտածենք, այդ դեպքում թող ոչ ոք չպաշտպանվի հիվանդությունից,  ձեռք կբերենք կոլեկտիվ իմունիտետ, բայց մեկ շաբաթից կունենանք հազարից ավելի թոքաբորբով պացիենտների դիմելիություն հիվանդանոցներ,  առաջին օղակի բժիշկներին։

Ծայրահեղություններին տրվել պետք չէ, պետք է ադեկվատ հասկանալ, որ կա հիվանդություն, որի պատճառը վիրուսն է, կարող է բարդություն տալ թոքաբորբ, որը պետք բուժվի։ Ինչքան հետևենք կանոններին, դիմելիությունը կպակասի, որպեսզի հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում բժիշկները կարողանան զբաղվել արդեն հիվանդացածներով»,- ասաց դասախոսը։

ԵՊԲՀ Հանրային առողջապահության ամբիոնի վարիչ, ԲԳԹ. պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը ընդգծեց, որ պետք է հասկանալ՝ դիմակները  չեն պաշտանում, այլ նվազեցնում են հիվանդանալու, վարակվելու ռիսկը,  դրա հետևանքով ավելի դանդաղ է տարածվում հիվանդությունը, հնարավորություն է  տալիս առողջապահության համակարգին հիվանդացածներին բուժել, ժամանակ են շահում։

«Կորոնավիրոսի ժամանակ  պետք է հստակ տարբերակել  մահաբերության և մահացության ցուցանիշը։ Այսօրվա դրությամբ մահաբերության ցուցանիշն աճում է, բայց խայտառակ չէ»,- ասաց համալսարանի Հանրային առողջապահության ամբիոնի վարիչ, ԲԳԹ. պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը, մանրամասնելով, որ գնահատել ընդհանուր մահացածների թիվը գնահատել չի կարող, քանի որ թվաբանությունը կարող է կտրուկ փոփոխվել։

«Մահաբերությունը հիվանդացածներից մահացածների տոկոսն է, այսինքն արտահայտում է հիվանդության ծանրությունը։ Մահացությունը բնակչության այն թվաքանակն է, որոնք մահացել են այդ հիվանդությունից։ Մահացությունն ուղղակիորեն կապված չէ միայն հիվանդության ծանրությունից, երկու գործոնի ածանցյալ է՝ հիվանդության տարածվածության և ծանրության»։

Պրոֆեսորն ասաց, որ պետք չէ խուճապի մատնվել, պետք է վախենալ խելամիտ սահմաններում, զգուշանալ և իհարկե շատ թեթև չմոտենալ։

ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն նկատեց, որ կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից, որոնց մարդկությանը սովոր է․

«Եվրոպական որոշ երկրներում մահաբերությունը մինչև 10 տոկոս կարող է լինել, որտեղ մեծ հոսք եղավ։ Ինչի՞ց է կախված մահաբերությունը։ Բազմաթիվ գործոններ կան։ Առաջինը պոպուլյացիայի տարիքային կազմն է ու քրոնիկական հիավանդություններ ունեցողների տեսակարար կշիռը։ Վիճակագրությունը վկայում է, որ 40 տարեկանից բարձր կորոնավիրուսից մահանելու հավանակության կորը էականորեն բարձր է։  Երկրորդ գործոնն առողջապահության համակարգի պատրաստվածությունն է։ Երրորդը՝ մահերի գրանցման մեթոդաբանությունը։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բոլոր մահերը, որոնք կապված են այս կամ այն կերպ կորոնավիրուսի հետ,  եթե չկա ակնհայտ մահվան այլ պատճառ, օրինակ տրավմա, համարել, որ մարդը մահացել է կորոնավիրուսի հետևանքով, քանի որ մեծ հավանականությամբ մահը կանխարգելելի էր, եթե չունենար կորոնավիրուս, մեծ հավանականությամբ  մարդը ժամանակի տվյալ փուլում չէր մահանա։ Հայաստանում, բարեբախատաբար, ցուցանիշներն այդքան շատ չեն, բայց հորդորում ենք  հետևել կանոններին»,- ասաց դասախոսը։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նկատեց, որ այսօր ծանր վիճակ է, բայց կոնկրետ գիտեն՝ ինչ անել։

«Երբ ռեանիմացիաները լեփ-լեցուն են, բուժաշխատողները երկու ամիս տառապանքով, քրտինքով կարողանում են առողջություն վերադարձնել,  չեմ կարծում, թե պետք է առհասարակ քննարկման առարկա դարձնել ու ասել՝ սա թատրոն է, հիվանդանոցները գերծանրաբեռնված չեն աշխատում։ Այո, խնդիր կա, պետք է դադարեցնել քննարկումների դաշտը, որ կարծես բնականոն կյանքով ապրում ենք ու մեզ փորձում են հագեցնել ինչ-որ կեղծ ինֆորմացիոն դաշտով։ Խնդիրը կա, պահանջում է լինել աչալուրջ,  լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ։ Թողեք դաշտը մասնագետներին։  Մասնագետները կասեն, թե  որ հատվածով հասարակությունը կարող է մասնակից դառնալ։ Այն դաշտում, որտեղ ապավինելու ենք մարդկանց գիտակցությանը, սանիտարական կուլտուրային, պետք է կարողանանք այսօր այդ աջակցությունը ստանալ»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Նա նշեց, որ Հայաստանում այսօր կորոնավիրուսի հետևանքով մահացությունը 6 տոկոս է կազմում, այսօր երկրում դիմելիութան, թեստավորման խնդիրներ կան:

Արմեն Մուրադյանն ասաց, որ սխալ է համեմատել անցյալ տարվա մահերն ու այս տարվա մահերը, ասում են՝ անցյալ տարի ավելի շատ էին մահերը, նույնը  հիվանդացությունը․

«Չի կարելի համեմատել անհամեմատելի մեծությունները՝ կարանտինային հիվանդացությունն ու մահացությունը ու առանց համապատասխան համաճարակային գործիքի վիճակագրական տվյալները։ Կոռեկտ չէ, մարդկանց շփոթության մեջ է թողնում»,-  նշեց նա։

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանը նշեց, որ սկզբում դիմակ կրելու ոչ պարտադիր լինելը կախված էր նրանից, որ դիմակի պակաս կար և ավելի կարևոր էր, որ դիմակ կրեին հիվանդները և բուժաշխատողները, բայց, քանի որ հիմա նման խնդիր չկա, կարող են բոլորը կրել:

«Սրան ավելացավ նաև այն փաստը, որ բազմաթիվ՝ առանց ախտանիշների հիվանդներ կան, հետևաբար մարդը իրեն զգում է առողջ, բայց չգիտի՝ վարակակիր է, թե չէ, այսինքն՝ վարակի տարածման տեսանկյունից սիմպտոմ չունեցող մարդը ևս վարակի տարածման աղբյուր է »,- ասաց նա:

Իսկ բաց տարածքում դիմակ կրելու պարտադիր լինելը մասնագետը պարզաբանեց նրանով, որ կորոնավիրուսը՝ կախված քամու ուժգնացումից, կարող է 2 մետր հեռավորությամբ տարածվել, և բացի այդ, նա նշեց, որ շատերը բաց տարածքից միանգամից փակ տարածք են մտնում: «Այսինքն՝ ստացվում է, որ մարդը պետք է դիմակն անընդհատ հանի, դնի, որը նպատակահարմար չէ և սխալ է: Ավելի լավ է մեկ անգամ դնել, ընթացքում ինչքան, որ պետք է փակ տարածք մտնել»:

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Մերի Տեր-Ստեփանյանն էլ հավելեց, որ այս պահին դիմակ կրելը վարակի դեմ միակ զենքն է և պարտադիր է: Նա նշեց, որ հստակ ապացուցված է, որ սոցիալական հեռավորություն պահպանելը, ձեռքերի հիգիենային հետևելը և դիմակ կրելը կարող են վիրուսի տարածումը զրոյի հավասարեցնել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest