Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկան ոստիկանները ցանկանում են փակել, ինչին ընդդիմանում են գյուղացիները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում:

Վաճառողները բողոքում են: Նրանք չեն ցանկանում ընդունել պարետատատն խորհուրդը և ապրանքը վաճառել այլ տարածքում:

«Ես մնացած ապրանքը ո՞նց ծախեմ»,- ասաց վաճառողներից մեկը՝ նշելով, որ ստիպված կլինի իր ապրանքը դեն նետել:

«Եթե այստեղ վիրուսը կա, արդեն շարունակվելու է, ինչ տարբերություն, թե երբ կշարունակվի՝ վաղը, թե մյուս օրերին, վիրուսը տանելու ենք տուն»,- բողոքեցին վաճառողները:

Մեկ ուրիշն էլ նշեց, որ իրենց պանիկայի մեջ են գցում, ստիպում են վախենալ «գրիպից».

«Գրիպից վախեցողը ո՞նց կարա թուրքի դեմ կռվի: Մարդը արարել է, ստեղծել է, էսօր ասում է՝ ապրանքը թափեք, գնացեք մեռեք: Մեռնողի համար ի՞նչ տաբերություն կուտ ա մեռել, թե սոված: Եթե Արտաշատի շուկայի համար ճանապարհ են հարթում, դա հարցի մյուս կողմն է: Եթե փակում են, պետք է նախօրոք մարդկանց տեղյակ պահեն, որովհետև միլիոններով ապրանքը պահեստներում է: Դուք ասում եք՝ բազառը փակեք, էդ ապրանքը տարեք թափեք: Կառավարիչ նշանակում է հոգ տանել ժողովրդի մասին»:

Գյուղացիները նշում են, որ շուկան փակելու դրդապատճառը Արտաշատի շուկան զարգացնելու միտումն է.
«Արտաշատի շուկան հենց բացվեց, որոշեցին, որ կորոնավիրուս կա ու փակում են շուկան»,-նշեց գյուղացիներից մեկը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest