ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով:

«Ցավոք, մեր թեստը դրական է»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ աշխատելու է վարչապետի կեցավայրից, ունի բոլոր պայմանները աշխատանքն ապահովելու համար.

«Որքան հնարավոր է կաշխատեմ, և խնդրում եմ, կոչ եմ անում բոլորիդ հակահամաճարակային կանոնները պահպանեք»:

«Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել և դրական էր: Որևէ ախտանշան չունենք, ես ամեն օր աշխատանքի ներկայանալուց առաջ ինչպես կարգն է՝ ջերմաչափվել եմ, ջերմություն չեմ ունեցել, ինչ վերաբերում է իմ վարակվելու հանգամանքին, ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից, և ես կռահում եմ, թե որտեղ եմ վարակվել:

Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում, մի դեպք եմ արձանագրել, որ խորհրդակցության ժամանակ ջրի բաժակներ են դնում, ես նկատեցի, որ բաժակն առանց ձեռնոցի էր դնում, ես նկատողություն արեցի, փոխեցին, բայց ենթադրույմ եմ, որ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել և այդ աշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս»,- ասաց Փաշինյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest