ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը:

«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Եգանյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest