ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական ​​նիստը հետաձգվել է:

Բացելով նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, չի կարող մասնակցել նիստին, սակայն թե որքան կտեւի այդ վիճակը, հիվանդանոցից չեն հաղորդել:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանների կողմից միջնորդություն է ներկայացվել նիստի հետաձգման մասին:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ նրա ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, ինքնամեկուսացման մեջ է:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից միջնորդություն է ստացվել մինչեւ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի կարգավորումը նիստը հետաձգելու մասին:

Նշենք, որ նախորդ դատական ​​նիստը նույնպես տեղի չէր ունեցել: Ըստ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք էր ստացվել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է եւ չի կարող մասնակցել նիստին:

Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 2-ին՝ ժամը 13-ին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest