Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 5,503,803 միլիոնից։  Մահվան դեպքերի թիվը հասել է 346,774 -ի, առողջացել են 2,303,713 պացիենտներ:

Ըստ worldometers տվյալների՝ ներկայումս 2,800,105 մարդ ակտիվ բուժում են ստանում COVID-19-ի դեմ, 53,211 -ի (2 տոկոս) վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր:

Վարակման ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 1,686,436 վարակման դեպք, մահացել է 99,300 քաղաքացի:

Բրազիլիան վարակվածների թվով աշխարհում արդեն երկրորդ տեղում է՝ 365,213 մարդ, մահացել է 22,746 մարդ։

Երրորդ տեղում է Ռուսաստանը՝ 344,481 մարդ, մահացել է 3,541 մարդ, չորրորդը Իսպանիան է՝ 282,852 վարակակիր, մահացել է 28,752 : Իտալիան, որը երկար ժամանակ վարակակիրներ թվով աշխարհում առաջատարն էր, հիմա 6-րդ տեղում է (225 435): Չինաստանը, որտեղ համավարակը սկսվել է, հիմա 13-րդ տեղում է (82 954 գրանցված դեպք): Չինաստանում նոր դեպքեր գրեթե չեն գրանցվում:

Վրաստան

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 731-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 521-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, երկրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 12 դեպք:

Թուրքիա

Թուրքիայում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 156,827 -ի, մահացել է 4,340 մարդ։ Երկրում առողջացածների թիվը հասել է 118,694-ի։

Ադրբեջան

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, 101 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանում կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Համավարակի ամբողջ ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4122 դեպք, վարակվածներից 2607-ը բուժվել է, 49-ը՝ մահացել, 1466 մարդ շարունակում է բուժումը: Վարակվածներից 47-ի վիճակը ծանր է:

Իրանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 135 701 դեպք, մահացել է 7417 մարդ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 452–ով և դարձել 7113։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 մարդ, կատարվել է 50 397 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3145–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 87 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 6–ով) և մահվան 39 անուղղակի դեպք (+6):

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest