Հայաստանում մայիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք: Մահացել է 5 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4472 է, մահացածների թիվը՝ 60:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 134 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1925, փաստացի բուժվողներինը՝ 2463: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 40230 քաղաքացի: 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest