ՀիշեցնենքՎարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից 2–ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

«Երեկ կորոնավիրուսի թեստ հանձնած աշխատակիցն է եւ նրա հետ շփված եւս 1 աշխատակից, երկուսն էլ մեկուսացված են։ Իմ տեղեկություններով նրանց ընտանիքի անդամների մոտ հաստատված դեպք չկա»,– նշում է նա։

Երեկ խոսնակ Գեւորգյանը նշել էր, որ ամեն անգամ աշխատանքի գնալիս մուտքի մոտ ջերմաչափում են աշխատակիցներին եւ երեկ նրանցից մեկի մոտ ջերմություն է եղել, թեստավորվել է։ Նրա շփման շրջանակն էլ էր հաստատված՝ 1 աշխատակից է, որն այդ պահին նույնպես մեկուսացված էր։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest