ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ՝ քրեական դատավարության օրենսգրքի 180 -181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու եւ ընթացքը լուծելու նպատակով:

Ավելի վաղ Դատախազությունից հայտնել էին, որ ուսումնասիրում է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի տեանյութը։

Նշենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ տեղի էր ունեցել ծեծկռտուք, որին մասնակից էին եղել մի շարք պատգամավորներ, ինչպես նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest