Ողջ աշխարհում կորոնավիրուսով մինչ օրս վարակվել է 3,581,879 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Վարակման դեպքերի ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներ է, որտեղ, ընդհանուր առմամբ, վարակվել է 1,188,421 մարդ: Նրանցից 68,602 -ը մահացել են, ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 941,225 մարդ:

Եվրոպական երկրներից ակտիվ վարակակիրների թվով առաջատարը Մեծ Բրիտանիան է, որին հաջորդում են Իտալիան, Ֆրանսիան, և Իսպանիան: Մեծ թվով վարակակիրներ կան Ռուսաստանում:

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է: Նրան հաջորդում են Իտալիան Մեծ Բրիտանիան, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 28,446, այնուհետև Իսպանիան՝ ավելի քան 25,264 մահվան դեպքերով և Ֆրանսիան՝ մոտ 24,895 դեպքով:

Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 248,558 մարդ, ապաքինվել՝ 1,159,553-ը։

Իրավիճակը Ռուսաստանում․

Ռուսաստանի 82 շրջանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 581 նոր դեպք, հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում` 5795 դեպք: Մահացել է 76 հիվանդ:

Այսպիսով, Ռուսաստանում ընդհանուր առմամբ COVID-19 ախտորոշվել է 145 286 մարդու մոտ, որոնցից 1356-ը մահացել է, իսկ 18.095-ը՝ ապաքինվել::

Իրավիճակը Վրաստանում

Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 593-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում վարակված մարդկանցից 223-ն առողջացել է, գրանցվել է մահվան 9 դեպք:

Իրավիճակը Թուրքիայում․

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1670, մահվան 61 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 126 045-ի, մահվան դեպքերի թիվը 3397 է: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:

Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է 24 001 թեստավորում, թեստերի ընդհանուր թիվը հասել է 1 135 367-ի:

Մեկ օրվա ընթացքում առողջացել է 4992 մարդ: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում վարակված մարդկանցից 63 151-ն ապաքինվել է:

Իրավիճակը Ադրբեջանում․

Ադրբեջանում  բացահայտվել է կորոնավիրուսով վարակման  40  նոր դեպք, 46 հոգի բուժվել  և դուրս է գրվել տուն: Այս մասին ասված է Նախարարների կաբինետին առընթեր Օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ  երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1894 դեպք,  նրանցից 1411 մարդ  առողջացել  և դուրս է գրվել հիվանդանոցից, 25-ը մահացել է:

Ներկայումս  458 հոգի շարունակում է բուժում ստանալ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում:    Հիվանդներից 14-ի վիճակը գնահատվում է ծանր, 23 մարդու դրությունը  միջին ծանր, մնացածներինը՝ կայուն: Անցած ժամանակահատվածում համավարակի նոր դեպքերի բացահայտման նպատակով 152 597 մարդ  ախտորոշման  թեստ է անցել:

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք, մահվան՝ 4 դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2507-ի, մահվան դեպքերինը՝ 39-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 36 է, Ընդհանուր առողջացածներինը՝ 1071, փաստացի բուժվողներինը՝ 1393: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 24942 քաղաքացի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest