Հայաստանի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ ապրիլի 28–ի որոշմամբ  մեղմացվել են որոշ սահմանափակումներ։

Ըստ այդմ՝  թույլատրվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 58
28 ապրիլի, 2020 թվական
ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի
«Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի
Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27
որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1. Հավելված N 1-ի 5-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
«5. Սույն հավելվածի 1-ին կետից բացառություն են կազմում՝

1) Հավելված N 2-ով թույլատրված՝ բնակության, ինքնամեկուսացման կամ
աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ
գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա
գտնվող առևտրի իրականացման վայրեր և դրանցից դուրս գործող առևտրի
օբյեկտներ հաճախելը.

2) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական
վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը.

3) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել,
քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:
5.1. 5-րդ կետով սահմանված դեպքերում անհրաժեշտ է սույն հավելվածի Ձև 2-ով
սահմանված՝ տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային
հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի
առկայություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest