Երեկ գիշեր ժամը՝ 22։30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։

«Երեկ գիշերը Մուշ Թաղամասում 5-6 հոգի բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչ է կատարվում, ինչու են հայհոյում, մարդիկ կան, կանայք են ներկա, սակայն հարձակվել են նրա վրա ու ծեծել։ Որից հետո ծեծկռտուքին են միանում տան կանայք, հարևանները, հարևանների կանայք, նրանց բոլորին հարվածում են, գցում են գետնին և թողնում հեռանում։ Ոստիկանությունում հաղորդում են ներկայացրել, որ գան, բայց պարզվում է ծեծի ենթարկվողներից մեկը, որը նախկին ոստիկան է, զանգել է Ոստիկանություն ու ասել՝ բան չկա, մի եկեք»,-այս մասին Factor-ի հետ զրույցում ասել է Սեդա Սաֆարյանի եղբայրը՝ Ստյոպա Սաֆարյանը։

Ստյոպա Սաֆարյանը ասաց, որ ծեծի ենթարկողների շրջանակը մոտավորապես հայտնի է, և որ ոստիկանները ցանկության դեպքում այն շատ արագ կբացահայտեն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest