Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլի 24-ին նվիրված ուղերձին: Սպիտակ տան ղեկավարը, կիրառելով «Մեծ եղեռն» եզրույթը, Հայոց ցեղասպանությունն անվանել է 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը։

Ի պատասխան Թրամփի ուղերձին՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որում նշել է, որ ներքաղաքական նկատառումներով արված այս հայտարարությունը Թուրքիայի համար որևէ իրավական ուժ չունի:

«Մենք մերժում ենք սուբյեկտիվ ընկալումների վրա հիմնված այդ հայտարարությունը», – ասված է հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է հայերին՝ անվանելով ծայրահեղականներ։ Ըստ Անկարայի՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը պիտի նկատի ունենա դա և համարժեք գործի:

«Մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրության անկման շրջանում զոհված մահմեդական, քրիստոնյա և հրեա մարդկան հիշատակը», – նշվում է հայտարարությունում։

Pin It on Pinterest