«Մեր վերջին տարիների բարեփոխումների արդյունքով ստացվել էր այնպես, որ մեր ժամկետային զինծառայողների ծնողները իրենց բարդ և թանկարժեք վիրահատությունների մասով պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողների դեպքում օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից:

Դրանք սրտի բարդ վիրահատություններն են, գլխուղեղային վիրահատությունները, որը ստեղծել էր անհավասար իրավիճակ, և մենք փորձում ենք կառավարության որոշմամբ ուղղել և նորից գնում ենք այն սկզբունքին, որ տարբեր փաթեթները դառնում են մի հատ»,- կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ներկայումս «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում զինծառայողների ընտանիքների անդամների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող որոշ ծառայություններ, այդ թվում սրտի վիրահատությունները, իրականացվում են արտոնյալ պայմաններով (համավճարային սկզբունքով)՝ առողջապահության նախարարի հրամանով հաստատված գներով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest