Հայաստանում ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 1339 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 13373 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 854): Փաստացի այս պահին բուժվում է 737 անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 580 անձ (վերջին մեկ օրում՝ 22 մարդ), 22 պացիենտ մահացել է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest