ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերեւույթ դեպքի առթիվ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրեւ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է:

Նշենք նաեւ, որ պարոն Նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերեւույթ դեպքի առթիվ:

Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:

ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ»:

Pin It on Pinterest