Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ ընտրվեց Մարտին Գալստյանը: ԱԺ պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 119-ը: Գալստյանի թեկնածությանը կողմ է արտահայտվել 104 պատգամավոր, դեմ՝ 15:

Մարտին Գալստյանը փոխարինելու է Արթուր Ջավադյանին: 

Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին: 1994-1999 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, այնուհետեւ` ասպրիանտուրայում, 2003-ին ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան: Դրանից հետո Գալստյանը սովորել է Ջոն Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցում` մագիստրոսի աստիճան ստանալով պետական կառավարման ոլորտում:

Կենտրոնական բանկում նա սկսել է աշխատել 1998 թվականին, որտեղ ղեկավարել է Ֆինանսական գործառնությունների բաժնի միջազգային պահուստների կառավարման վարչությունը, այնուհետեւ ղեկավարել է վիճակագրության բաժինը: 2015-ին նշանակվել է Դիլիջանում Հետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018 թվականից Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է:

Գալստյանը միջազգային խորհրդատու է Համաշխարհային բանկում եւ դասախոս: Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: 2015-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս է ճանաչվել: Զբաղվում է հասարակակն գործունեությամբ եւ  մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest