րցախի Հանրապետությունում ժամը 08։00֊ի դրությամբ բացվել են ընտրատեղամասերը, մեկնարկել է նախագահական ընտրությունների 2֊րդ փուլի քվեարկությունը։  

Պայքարն ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած թեկնածուներից երկուսի՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մաիլյանի միջև:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մարտի 31-ին, որի ժամանակ նախագահի 14 թեկնածուներից ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չէր ստացել, հետևաբար՝ ըստ Արցախի Սահմանադրության, այս պարագայում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ։ 

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ամփոփել էր 2020թ. մարտի 31-ին անցկացված ԱՀ նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները։ 

Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 104 348, իսկ քվեարկությանը մասնակցել է 76 728 ընտրող, այսինքն՝  ընտրողների 73,5 տոկոսը: Անվավեր քվեարթերթիկների թիվը կազմել է 2625: Թեկնածուներից ամենաշատ ձայներն ստացել էր Արայիկ Հարությունյանը՝ 36 076 քվե (49.26 տոկոս), այնուհետև Մասիս Մայիլյանը՝ 19 360 քվե (26.4 տոկոս) և Վիտալի Բալասանյանը՝ 10 755 ձայն կամ 14,7 տոկոս:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest