Կառավարությունն այսօրվա իր արտահերթ նիստում որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը, այն կտեւի մինչեւ մայիսի 14-ը, ժամը 17.00:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով նշեց, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հտակ նախատեսում է, որ եթե այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, շարունակում են պահպանվել, կառավարությունն իրավունք ունի երկարաձգել արտակարգ դրության ժամկետը՝ պահպանելով նույն օրենքով սահմանված կարգը. «Այսինքն երկարաձգման առումով որեւէ իրավական խնդիր չկա»:

Բադասյանը նշեց, որ իրենք առաջարկում են ուժը կորցրած ճանաչել այդ որոշման 7-րդ գլուխը, որը վերաբերում էր լրատվամիջոցներին. «Եթե կյանքը ցույց կտա, որ ֆեյքային նորություները լայն տարածում կստանան, մենք կարող ենք վերադառնալ եւ կիրառել նոր սահմանափակումները»,-ասաց նախարարը:

Այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:

Այս սահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո:

Նա հավելեց, որ չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո:

«Վերջին փոփոխությունը վերաբերում է սեփականության իրավունքի սահմանափակումներին, մի քանի սահմանափակում ենք արել, որով հնարավոր է դառնալու սեփականության իրավունքի ահմանափակում նաեւ ոչ կամավորության հիմքերով»,-ընդգծեց Ռուստամ Բադասյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest