ՀՀ-ում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել: Այս մասին տեղեկությունը այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահի դրությամբ ունենք 12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել»,-ասել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937 է:
Հաղորդվել էր նաև մեկ մահվան դեպքի մասին:

Ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 149 է, այսինքն՝ մեկ օրում բուժվել է 11 մարդ (ապրիլի 9-ի դրությամբ բուժվածների թիվը 138 էր), փաստացի բուժվողներինը՝ 777, բացասական թեստերը՝ 4902, մահվան ելքերը՝ 12:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest