Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում:

Երեխան հակառակորդի կողմից հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել էր վիրահատություն»,-նշել է նա:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest