Հայաստանում մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք է գրանցվել:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 329 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ մարտի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 372 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 2172 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 344 անձ:

Ապաքինվել է 28 անձ: Մեկ պացիենտ մահացել է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest