Նոյեմբերյանի սահմանագոտում այսօր ադրբեջանական զինուժի կրակից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող: Այս տեղեկությունը հաստատեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Խոսնակը հայտնեց, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.
《Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացվել է, վիճակը լավ է: Կրակն այս պահին դադարեցված է»,-նշեց Շուշան Ստեփանյանը։