COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից։

Նրանք մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ պայմանագրային զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

«Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ»,-նշել է Ստեփանյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ COVID-19 -ի ախտորոշման համար թեստավորված զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest