Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, պատասխանելով լրագրողների հարցին, հայտնեց, որ ունեն ոստիկաններ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, բայց հաստատված դեպքեր չկան:

«Մի ոստիկան ընտանիքով Ծաղկաձորում պարզապես հսկողության տակ է»,-ասաց նաև նշեց, որ ոստիկանության ինքնամեկուսացված ծառայողներ ևս կան, բայց շատ չեն:

Անդրադառնալով լրատվամիջոցներին նյութեր հեռացնելու և խմբագրելու պահանջ ներկայացնելուն՝ Հայկ Մհրյանն ասաց.«22 լրատվամիջոցի հետ մեր ստորաբաժանումները աշխատել են, հորդորել են պարետի ցուցումներին հակասող և պաշտոնականին չհամապտասխանող տեղեկատվությունները հեռացվեն»: Նա նշեց, որ վարչական տուգանք դեռ ոչ մեկի նկատմամբ չի կիրառվել:

Ինչ վերբերում է հարցին, թե որն է խուճապ պարունակող տեղեկատվությունը և ինչպես է դա որոշվում, նա ասաց.«Մենք ունենք համապատասխան մասնագետներ, ովքեր այդ տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրում են և խուճապ պարունակող տեղեկատվություն պարունակելու դեպքում անմիջապես արձագանքում են՝ հենվելով պարետի ցուցումի վրա»,- ասաց նա:

Փոխոստիկանապետը հայտնեց, որ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու օրը 2-4 դեպք է լինում: «Առողջապահության մարմինների կողմից հասցեով մեզ անմիջապես տեղկատվություն է գալիս և այդ խախտումների 70-80 տոկոսը հեռախոսով կարգավորվում է, այսինքն՝ քաղաքացին անմիջապես ընկալում է մեր հորդորն ու խնդրանքը»,- ասաց նա և նշեց, որ անհրաժեշտության դեպքում նաև այցեր են անում: Նա նշեց, որ օրենքով նոր փոփոխությամբ արդեն կիրականացնեն իրենց գործողությունները:

Փոխոստիկանապետը նշեց, որ ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար հատուկ խմբեր ձևավորելու անհրաժեշտություն չկա: «Անկախ այս իրավիճակից, տրանսպորտային միջոցները պետք է նստատեղերի պահանջը կատարեն, ամսի 20-ին ուժեղացված ծառայություն է սկվել և 73 արձանագրություն ենք կազմել ավել նստատեղով երթևեկություն կազմակերպելու համար»,-ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե արդյոք Ոստիկանության զորքերը ներգրավված են արտակարգ դրության շրջանակներում իրականացվող գործողություններին, փոխոստիկանապետը դրական պատասխան տվեց: «Ոստիկանության զորքերը ներգրավված են, շատ բարձր մակարդակի իրականացնում են իրենց ծառայությունը, ստորաբաաժանումները համապատասխան միջոցներով հագեցված են, միջոցների քանակը չեմ կարող ասել»,- ասաց նա:

Հայկ Մհրյանը հայտնեց, որ ոստիկանների համար պահանջ կա դիմակներ, ձեռնոցներ կրելու, ախտահանող նյութեր ունենալու և սահմանված կարգով ըստ անհրաժեշտության և քանակի տրամադրվում են: «Ախտահանումը ոչ միայն ոստիկանության մեքենաների այլև օրենքով սահմանված կարգով պահանջված բոլոր վայրերում իրականացվում է, իսկ կարգը և ձևը մասնագետների միջոցով որոշվել է»,- ասաց նա:

Pin It on Pinterest