Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր՝ հաստատված դեպքերի թիվ 190 է։

Հիշեցնենք, որ մարտի 21-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսի վարակի հաստատված 160 դեպք։ Մինչ օրս բուժվել է 2 քաղաքացի։

Վարակակիրներից 11-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 3-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Pin It on Pinterest