ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձավ մտահոգությանը, թե արդյո՞ք հաղորդակցությունը սահմանափակելու պայմաններում Հայաստան բեռներ հասնում են:

Վարչապետը նշեց՝ Իրանի հետ սահմանային հաղորդակցությունն ինքներս ենք սահմանափակել, սկզբում՝ ուղևորահոսքերի, հետո նաև բեռների համար:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ պարետատունը որոշում է կայացրել՝ Իրանով բեռների հոսքը կբացվի․ «Վերին Լարսը փակ է, բայց եղանակային պատճառներով, երբ ճանապարհը բացվի, այդ բեռները կգան: Իսկ Փոթիից և Բաթումից բեռները գալիս են բնականոն եղանակով»,- ասաց նա:

Ի՞նչ ազդեցություն կունենա ռուբլու արժեզրկումը մեր արտահանողների համար: «Հեռանկար»-ի տաղավարում, պատասխանելով հաղորդավար Արամ Աբրահամյանի այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Մենք վստա՞հ ենք, որ արտահանման կարիք ունենալու ենք: Այն մթերքը, որ արտադրում ենք, դրա ներքին պահանջարկը կարող է պարզվի՝ հազիվ ենք բավարարում: Ո՞վ ասաց, որ պետք է չօգտվենք առիթից ու դիվերսիֆիկացնենք մեր արտահանման ուղիները: Կարող է՝ նախկինում մենք էինք խնդրում արտահանել, պարզվի՝ հիմա մեզ են խնդրում, որ իրենց երկիր ապրանք արտահանենք: Պետք է դուրս գանք կլիշեներից ու մտածենք նորովի»:

Ինչ վերաբերվում է կորոնավիրուսի վերաբերյալ խոսակցություններին նա ասաց․

«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված բամբասանքներ չկան, քանի որ հանրությունը վստահ է, որ կառավարությունն իրական տեղեկությունները կհաղորդի»:

Փաշինյանը միաժամանակ նշեց՝ թափանցիկությունը, ազնվությունը միշտ էլ ռիսկեր բերում է, բայց հանրությունը պետք է վստահ լինի, որ կառավարությունը թիվ մեկ աղբյուրը պետք է լինի առավելապես ազգային անվտանգությանն առնչվող հարցերում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest