Հայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, գիշերն աշխատանքներ են տարվել` պարզելու նրա հետ շփման շրջանակը: Այս մասին քիչ առաջ հայտարարեց երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հայտնեց, որ կառավարությունում փոքր-ինչ ուշ կհրավիրվի խորհրդակցություն, և եթե խորհրդակցության ընթացքում որոշվի, որ պետք է հանրապետությունում կամ նրա որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարվի, կարվի:

Հայաստանի վարչապետի և տիկնոջ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի պատասխանները կրկին բացասական են: Այս մասին հայտնել է վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ` հավելելով, որ առավոտյան Սևանի առանձնատնից, որտեղ ինքնամեկուսացված էր, վերադառնում է Երևան:

Ավելի վաղ` երեկ երեկոյան, նա հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակակիր Մեղրիի քաղաքացու հետ, ում մոտ վիրուսի առկայությունը երեկ էր հաստատվել, ինքը ոչ սերտ, սակայն շփում է ունեցել և այդ իսկ պառճառով կնոջ հետ ևս մեկ թեստ են հանձնել:

Կորոնավիրուսի վարակակիրները թիվը այսօր առավոտվա տվյալներով` 30-ն է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest