Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին,

Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ բոլոր նոր վարակվածները նույն շրջանակից են, այսինքն 18 վարակվածներից 11-ը հայտնի նշանդրեքի մասնակիցներից են:

Վարչապետը նշեց, որ լավ լուր էլ ունեն. Դա այն է, որ առաջին վարակվածը, որի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել էր մարտի 1-ին, հերթական թեստը բացասական է եղել: Նա եւս մեկ թեստ կհանձնի եւ եթե դա նույնպես բացասական լինի, նա տուն կգնա:

«Ռիսկի գոտում գտնվող մարդ չունենք, որովհետեւ մեր հաստատված դեպքերը մինչեւ 51 տարեկան են, իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ 100 տոկոսով բուժում պետք է ունենանք: Միայն մեկ քաղաքացի ունենք, որ 72 տարեկան է, բայց փառք Աստծո, նրա մոտ որեւէ բացասական ախտանշաններ չկան:

Այնպես որ հույս ունենք, որ այս պրոցեսը մենք ավելի թեթեւ կտանենք, քան տարել ենք H1N1 վիրուսի դեպքը:

Գիտեմ, որ էլ շատ քաղաքացիներ առողջապահության նախարարության հորդորներին հետեւելով շաբաթ-կիրակին անց են կացնում ընտանեկան միջավայրում: Մենք նույնպես այդպես ենք վարվում:

Յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարեւոր է հետագա պրոբլեմները կանխելու համար»,-հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի եւ նրա տիկնոջ կորոնավիրուսի թեստի արդյունքները բացասական են։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest