ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ տեղեկություններ է հաղորդել երկրում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ և հայտնել է, որ այս պահի դրությամբ երկրում կա կորոնավիրուսով վարակված 13 քաղաքացի:

«Վատ լուրերն այն են որ Էջմիածինից մեկուսացված քաղաքացիներից ևս երեքի մոտ կորոնավիրուս է հաստատվել։Այս պահին ունենք 13 հաստատված դեպք։ Էջմիածինից մեկուսացվածների թիվը հասել է 100-ի և Էջմիածինը ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիներից շատերը պնդում են, որ լավ են զգում իրենց, սակայն նշեց, որ Արդարադատության նախարությանը փոխանցելու է, որ նման դեպքերում կարողանան պարտադրել քաղաքացիներին, որպեսզի ստուգում անցնեն։

Փաշինյանը հիշեցրեց, որ Աննա Հակոբյանը շփվել է Բրազիլիայի նախագահի հետ, որն ըստ որոշ տեղեկությունների ևս կորոնավիրուսով է վարակված՝ նշեց, որ նորից ստուգումներ են անցնելու, ամեն դեպքում համապատասխան միջոցառումներ են կիրառվելու

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest